fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Հայաստանյան «Բարեկամության ավանում» բարեկամություն չկա

Մեկ քանդված տան շինանյութից կարելի է անգամ 1000 դոլար աշխատել (Դավիթ Ստեփայան /OC Media)

Բարեկամավան գյուղը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և գտնվում է կանոնավոր գնդակոծության տակ։ Ցավոք, պաշարված Բարեկամավանի բնակիչների համար դա միակ խնդիրը չէ։ Մեկը սկիզբ է առնում մյուսից՝ մարդիկ լքում են գյուղը, և այն անհետացման սպառնալիքի տակ է գտնվում։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

Հայերենում «Բարեկամավան» նշանակում է «բարեկամության ավան»։ Հենց այսպես է կոչվում Հայաստանի հյուսիս-արևելքում, Տավուշի մարզում Ադրբեջանի սահմանին գտնվող գյուղը։ Սակայն տավուշցիներն երբեմն գյուղն անվանում են նախկին անվանմամբ՝ Դոստուղլու, որը ադրբեջաներեն նույնպես նշանակում է «բարեկամության ավան»։ Սակայն այնպես ստացվեց, որ այսօր Բարեկամավանում հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամություն չկա, իսկ հենց գյուղը անհետացման եզրին է։ Հիմնական պատճառներից են Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող գնդակոծությունները և անմխիթար սոցիալ-տնտեսական իրադրությունը։

Բարեկամավանը գրեթե կպած է սարերին, որոնց հետևում է գտնվում Քեմերլի ադրբեջանական գյուղը։ Ի տարբերություն Քեմերլի գյուղին, հայկական ամենամոտ գյուղերը՝ Կոթին և Դովեղը, գտնվումեն Բարեկամավանից 10 կմ հեռավորության վրա։ Արևմտյան կողմից անտառներով և սարերով շրջապատված գյուղն արևելյան կողմից կպած է ականներով, զինվորական հենակետերով և ցանցերով հագեցաց մի սարին ։ Այնտեղից գյուղը պարզ երևում է ադրբեջանցի զինծառայողներին։

Գյուղի կենտրոնում մի նոր մատուռ է կանգնած. այն կառուցվել է արտագնա աշխատանքի Ռուսաստան մեկնած բարեկամավանցիների կողմից։ Մի փոքր հեռավորության վրա գտնվում է ղարաբաղյան պատերազմում զոհված գյուղացիների հուշարձանը։ Դրանցով Բարեկամավանի նոր կառուցների ցանկն ավարտվում է։

Գյուղի կենտրոնում գտնվում են գյուղական համայնքի, փոստի և դպրոցի կիսաքանդ շենքերը։ Կողքի բլուրների վրա երևում են նույնպես կիսաքանդ տներ առանց կտուրների՝ 1992-94 թթ. պատերազմի արձագանքը։ Որոշ շինությունների վրա երևում են մասնակի կամ ամբողջությամբ փակված ականների հետքերը։ Որոշ պատերի վրա մեծ անցքեր և ծակեր կան։ Գյուղի բնակիչները գրեթե անգիր գիտեն, որ վնասվածքներն են հասցվել «այն» պատերազմի ժամանակ, և որոնք «այս»։

Համայնքի շարժիչ ուժը

Գարիկ Աբազյանը դադարեցրել է ավագանու պաշտոնում իր գործունեությունը «գյուղական համայնքների խոշորացման» արդյունքում (Դավիթ Ստեփայան /OC Media)

Բարեկամավան գյուղական համայնքի արդեն նախկին ավագանի Գարիկ Աբազյանի խոսքերով, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղում գրանցված է 393 անձ։ Իրականում Բարեկամավանում բնակվում է ոչ ավել, քան 150 մարդ, կամ՝ 60 ընտանիք, որոնց մեծ մասը տարեց մարդիկ են։ Միայն 20 ընտանիքներում կան նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ։ Մյուսները մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանում, Երևանում, Իջևանում, իսկ մյուս մասը արտագնա աշխատանքների որոնմամբ է զբաղված նույն Ռուսաստանում։

Արդեն երկրորդ տարին է, ինչ դպրոցում առաջին դասարան չկա։ Դպրոցում սովորում է 19 երեխա, իսկ դասատուների և սպասարկող անձնակազմի թիվը 17 է։ Այնուամենայնիվ, գյուղական խորհրդի շենքը «զարդարում է» է USAID կազմակերպության պաստառը։

«Երիտասարդությունը համայնքի շարժիչ ուժն է» այս գյուղի համար բավականին երկիմաստ կարգախոսով…

«Ես ինքս ընտանիքս տեղափոխել եմ Երևան՝ ականներից և գնդակներից հեռու։ Նախկինում, երբ զբաղեցնում էի Բարեկամավանի ավագանու պաշտոնը, կինս և երեխաս բնակվում էին այստեղ, անկախ ամեն ինչից։ Այսօր իրադրությունն այլ է, ոչ մի իմաստ չեմ տեսնում նրանց թողնելու այստեղ, մահվան սպառնալիքի տակ։ Մի երկու օր առաջ գյուղը նորից գնդակոծվել է այն բարձունքից», — ասում է Գարիկը՝ ձեռքը պարզելով դեպի արևելք։

35-ամյա երիտասարդ տղամարդը համոզված է, որ նախորդ տարվա օգոստոսի հզոր գնդակոծությունների կրկնման դեպքում գյուղում էլ ոչ ոք չի մնա։ Այն ժամանակ գյուղացիներին միաբանում էր ավելի լավ ապագայի հույսը, որն էլ խթան էր հանդիսանում մի կերպ դիմանալ տների տանիքներին ընկնող ականներին և փողոցներում չվացող գնդակներին։ Այսօր նման հույսն ու հավատը կորել են….

Բարեկեցության նախարարը

«Մի երկու օր առաջ գյուղը նորից գնդակոծվել է այն բարձունքից», — ասում է Գարիկը, ձեռքը պարզելով դեպի արևելք։ (Դավիթ Ստեփայան /OC Media)

Լուսավոր ապագայի հույսերը վերջին տարիների ընթացքում բարեկամավանցիները կապում էին բացարձակապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Հենց նրա ջանքերի շնորհիվ է նախարարությունը հանգանակել Բարեկամավանը՝ վճարելով գյուղացիների կողմից սպառված էլեկտրական էներգիայի դիմաց և գյուղին սեփականության հիմունքներով տրամադրելով բարձր անցողունակության երկու ԶԻԼ131 բեռնատար մեքենա, որոնք ուղղակի անհրաժեշտ են սարերում գտնվող Բարեկամավանի համար։ Նույն պաշտպանության նախարարությունը 100 գլուխ ոչխար է գնել գյուղի համար՝ ադրբեջանցիների գողացած նախրի դիմաց։

Մեր շուրջ հավաքված գյուղացիների խոսքերով, Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում գտնվում էին ոչ միայն Բարեկամավանը, այլ նաև Տավուշի մյուս սահմանամերձ գյուղերը։

«Իհարկե, Հայաստանի նման երկրում այսպիսի ազնիվ մարդը չի կարող իր պաշտոնը երկար զբաղեցնել։ Հենց այս պատճառով է մեր բարերարը ընդդիմություն անցել, իսկ մենք այսօր ոչ մեկի պետք չենք։ Եվ առաջին հերթին՝ Կառավարությանը», — ասում է Աբազյանը։

«Գյուտնտեսական տարածքները կրակի տակ»

Գյուղացիներին պատկանում է 340 հեկտար սեփականաշնորհված հողատարածք, որից դեռևս 1991 թվականից չի մշակվում անգամ մեկ հեկտարը, քանի որ տարածքը գտնվում է թշնամու կրակի տակ, իսկ մի մասն անգամ ականապատված է։ Մշակվում է միայն պահուստային տարածքների և տնամերձ հողամասերի 55 հեկտարը։ Սակայն այդ տարածքները բավարար չեն գյուղին ապրուստի միջոցներ ապահովելու համար։

Բարեկամավանի մնացած աշխատատեղերը սահմանապակված են դպրոցի 17 աշխատակիցներով, գյուղական խորհրդի երեք ծառայողներով և մեկ փոստատարի պաշտոնով։ Եվս երեք բարեկամավանցիներ պայմանագրային հիմունքներով ծառայում են մոտակայքում գտնվող զինվորական մասում։

Մի քանի տղամարդ սեզոնային աշխատանքների են մեկնում Ռուսաստան։ Մնացածը գոյատևում են փոշակների և Կալիֆորնիայի «Փարոս» սոցիալական հիմնադրամի կողմից վճարվող անապահովության նպաստների հաշվին։

«Երևանում գոնե չեն կրակում»

Գյուղի բնակիչները գրեթե անգիր գիտեն, որ վնասվածքներն են հասցվել «այն» պատերազմի ժամանակ, և որոնք «այս» (Դավիթ Ստեփայան /OC Media)

Բարեկամավանի չափանիշներով Աբազյանների ընտանիքը բավականին հարուստ է՝ Գարիկի ծնողները սարերում 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են պահում։ Եվ այժմ Գարիկը զբաղվում է կերի ձմռան համար պահեստավորմամբ ։ Սակայն չոր խոտի պաշարները լրացնելուց հետո, Գարիկը նորից կվերադառնա Երևան։

Այն հարցին, թե նա ինչով զբաղվում Երևանում, Գարիկն ուսերն է թափահարում. «Ինչ թաքցնեմ՝ իմ ծնողներն են օգնում, կնոջս ծնողներն են օգնում։ Այդպես էլ ապրում ենք։ Երևանում գոնե չեն կրակում։ Այնտեղ ես գոնե չեմ վախենում ընտանիքիս կյանքի համար։ Կա ինչ որ ապագա, հեռանկարներ։ Ինչևից է՝ ավելի լավ է, քան այստեղ գնակների տակ ապրել»։

Գարիկը դադարեցրել է ավագանու պաշտոնում իր գործունեությունը «գյուղական համայնքների խոշորացման» ծրագրի իրականացման արդյունքում։ Տավուշում ծրագրի իրականացումը հանգեցրեց 8 գյուղի միավորմանը՝ ձևավորելով Նոյեմբերյան քաղաքը։

Արդյունքում Բարեկամավանն արդեն չունի համայնքի ավագանի, իսկ գյուղական խորհուրդ պարբերաբար այցելում է այսպես կոչված «ներկայացուցիչը»։ Սակայն Գարիկը համոզված է, որ Գյուղական համայնքների խոշորացման Ծրագիրը չի հասել գլխավոր նպատակին՝ միջոցների տնտեսմանը։ Գյուղական խորհրդի երեք աշխատակիցները ստանում են նույն աշխատավարձը, ինչ որ նախկինում։ Փոխվել են միայն անվանումն ու կարգավիճակը, սակայն ոչ պահպանման ծախսերի չափը։

Մինչդեռ, Տավուշի լեռներում գտնվող սահմանամերձ գյուղի բնակիչների խնդիրները միայն ավելացել են։ «Ներկայացուցիչը» տրամադրում է գյուղացիներին միայն բնակության վայրի մասին տեղեկանքներ։ Մնացած ամեն ինչի համար բարեկամավանցիք պետք է գնան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոյեմբերյան։ Բուժօգնությունը նույնպես կարելի է ստանալ միայն այնտեղ։ Գնում են ինչով որ պատահի՝ Բարեկամավանից Նոյեմբերյան տրանսպորտային գիծ չկա։ Ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով, գազ չկա։

Բարեկամավանում «Համայնքի շարժիչ ուժը՝ երիտասարդությունը» մնացել է միայն պաստառի վրա (Դավիթ Ստեփայան /OC Media)

Ադրբեջանական գնդակներից և գործազրկությունից հետո երրորդ խնդիրը կայանում է նրանում, որ գրեթե բացակայում է ոռոգման և անգամ խմելու ջուրը։ Բարեկամավանի տարածքում կան մի քանի աղբվյուրներ, ակայն ջուրն այնտեղ հոսում է շատ անկանոն, հատկապես երաշտի տարիներին։ Այս տարի գյուղացիների բախտը բերել է, աղբյուրներում ջուր կա, մնում է այն տուըն տեղափոխել դույլերով և տակառներով։

Գազի կապակցությամբ էլ գյուղում առհասարակ հետաքրքիր իրադրություն է տիրում։ Կառավարության կողմից հաստատված Բարեկամաավանի գազաֆիկացման ծրագրի համաձայն, հարևան Կորիից դեպի գյուղ ճյուղավորում են տարել, որի համար Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամից ծախսվել է 10 մլն դրամ (21 հազար ԱՄՆ դոլար)։ Սակայն գազի հաշվիչների և դեպի տուն տանող խողովակների մոնտաժման համար բարեկամավանցիները գումար չունեն, իսկ գազի մատակարարման մենաշնորհ ունեցող «Գազպրոմ-Հայաստանը» սեփական միջոցների հաշվին այդ աշխատանքները կատարել չի ցանկանում։

Արդյունքում Բարեկյամավանում գազ կյա, սակայն տներում այն բացակայում է։ Եվ այդ ամենն այն պարագայում, որ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման պետական ծրագրերով գազի սպառումն այդ գյուղերում պետք է վճարվի պետության կողմից։

Վերջերս Բարեկամավանում սկսել են տներ քանդելէ շինանյութեր հաքյթայթելու նպատակով։ Գնդակոծությունների տակ գտնվող սահմանամերձ գյուղում տուն վաճառելն անհնար է, սակայն, գյուղացիների խոսքերով, մեկ քանդված տնից ստացված շինանյութի դիմաց կարելի է ստանալ մինչև անգամ 1 000 դոլար։